Նոր Զելանդիան հայտարարել է իր սահմանների փուլային բացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Աշխարհ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի խոսքով՝ պատվաստում ստացած նորզելանդացիները Ավստրալիայից կկարողանան տուն վերադառնալ փետրվարի 27-ից, իսկ մյուս երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան դա անել մարտի 13-ից: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մուտք գործող բոլոր անձինք պետք Է ինքնուրույն մեկուսացվեն 10 օրով, բայց պետական կարանտինային հաստատություններում պարտադիր գտնվելը կչեղարկվի: Ապրիլի 12-ից երկիր կկարողանան մուտք գործել մինչեւ 5 հազար օտարերկրյա ուսանողներ: Սպասվում Է, որ ավստրալացիները եւ մյուս բոլոր այցելուները, որոնք սովորաբար կարող են Նոր Զելանդիա մուտք գործել առանց այցագրի, կկարողանան երկիր ժամանել հուլիսից ոչ ուշ:

Հոկտեմբերին Նոր Զելանդիա կկարողանան մուտք գործել մյուս կատեգորիաների այն օտարերկրացիներն ու ուսանողները, որոնց համար սովորաբար պահանջվում Է այցագիր: Նոր Զելանդիայի սահմանները գրեթե երկու տարի փակ են եղել համավարակի պատճառով: Նոր Զելանդիայում համավարակի բռնկումն սկսվելուց ի վեր գրանցվել Է Covid-ով ախտահարման գրեթե 17 հազար դեպք եւ մահվան 53 դեպք։

--00--ԿԿ