Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

տռռեգտեռգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ 1. Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման ապահովման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար), ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի պետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատունվարչության փաստաթղթերի հսկողության և մուտքերի համակարգման բաժնի պետի տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատունվարչության բացթողնման բաժնի 2-րդ բաժանմունքի 1-ին հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի ավագ մաքսային տեսուչ»։  
--00--ՍԳ