Իրավապաշտպանը հավաք է հրավիրում Հայաստանում Եվրոպական միության դեսպանության մոտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

տռռեգտեռգ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 10-ին հավաք է հրավիրում Հայաստանում Եվրոպական միության դեսպանության մոտ։

«Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորվել…

Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։ 

Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար», - Facebook-յան իր էջում հայտարարել է Մելիքյանը։

--00--ՍԳ