ՌԴ-ն և Ֆրանսիան վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ԼՂ-ում՝ խնդիրների լուծման գործում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները տևել են հինգ ժամ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման գործում։

«Դրանց թվում են հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- նշել է Վլադիմիր Պուտինը՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նրանք նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։

Մակրոնը ներկայացրել է նաև Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած իր վերջին տեսակոնֆերանսի արդյունքների մասին։

--00--ԱՀ