ՀՀ ՊՆ-ն հերքում է․ Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոց չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

կրակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ 

--00—ԼՄ