ՌԴ ԶՈւ-ն լիովին վերահսկում է Խերսոնի մարզիային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

խերսոն

Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Խերսոնի մարզային կենտրոնի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։  

ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, ռազմական գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ, ՊՆ-ի զորքերը հատուկ ռազմական գործողության սկզբից անցել են 75 կմ։ 

Խերսոնում քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտն աշխատում են սովորական ռեժիմով
 

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի ուժերը զանգվածային ավիահարվածով ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 67 օբյեկտ։

--00—ՄՀ