ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի 118 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ռուսաստանի օդադեսանտային ուժերը երեկ լիարժեք վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտապանության նախարարությունից։

Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 С-300 և զենիթահրթիռային համակարգեր և 36 ռադիոլոկացիոն կայան։

Խոցվել է 5 մարտական ​​ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 18 տանկ և մարտական ​​այլ զրահամեքենա, 7 բազմակի արձակման հրթիռային համակարգ և 5 մարտական ​​նավ։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ