ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատվել է ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: 

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ սույն օրենքի խախտումը շահադիտական ​​դրդումներից ելնելով` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիմքով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև5 միլիոն ռուբլի:Ազատազրկման ժամկետը կկազմի 10-15 տարի, եթե ​​կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետևանքների։  

--00--ՍԳ