Բաքվում հիստերիա է առաջացրել ՌԴ ՊՆ-ի օգտագործած Լեռնային Ղարաբաղ եզրույթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանն իր հայտարարություններում չօգտագործել Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Բաքվում այս հիստերիան առաջացել է այն բանից հետո, երբ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը 14  տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։

--00--ԿԿ