Առաջիկա օրերին Կիևին զենք մատակարարելը կարող է ավելի բարդանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ю

Ուկրաինա զենքի մատակարարումն առաջիկա օրերին կարող է ավելի բարդանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

«Առաջիկա օրերին դա կարող է ավելի բարդ դառնալ, և մենք պետք է այլ ուղիներ փնտրենք», - ասել է նա լրագրողներին՝ Իսպանիա այցի ժամանակ:

«Շատ կարևոր է, որ այն, ինչ մենք ուղարկում ենք, լինի այն, ինչ խնդրում է  Զելենսկին։ Նա գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր զինվորականներին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։

--00-ԱՀ