Հայ-ադրբեջանական ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

pet_5785.thumb_

Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները»,-ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն։

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ սերտ համակարգելով քայլերը մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում:

Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում, և ինչ անորոշության են բախվում»,-ասել է նա։

--00—ՅՄ