ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Human Right Watch-ի՝ հայ գերիների մասին զեկույցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

պետդեպ

Վաշինգտոնում 1lurer.am-ի թղթակիցը պետքարտուղարության մամուլի ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք տեղյա՞կ են Human Rights Watch կազմակերպության զեկույցին, որում նշված է հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանական բանտերում դաժանությունների մասին, և եթե այո` ինչպիսի՞ն է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը։ Միջազգային իրավապաշտպան կառույցը նախօրեին հրապարակված զեկույցում նշել էր հայ գերիների վերաբերյալ դաժանությունների մասին՝ Բաքվի իշխանություններից պահանջելով հետաքննել միջադեպերը։

«Տեղյակ ենք գերիների նկատմամբ անհիմն վերաբերմունքի մասին, ինչպես նշված է Human Rights Watch-ի մարտի 19-ի զեկույցում և շատ մտահոգ ենք պնդումների առիթով։ Շարունակում ենք կողմերին կոչ անել հարգել միջազգային իրավունքի պարտավորությունները և գերիների նկատմամբ ապահովել մարդասիրական վերաբերմունք։ Կոչ ենք անում նաև աշխատանք տանել համապատասխան մարդասիրական միջնորդների հետ՝ արագացված և լիարժեք ձևով ավարտին հասցնելու գերիների և ձերբակալվածների փոխանակման հարցը»,- նշված է ԱՄՆ արտաքին գերատեսչության պատասխանում։

 --00—ՄՀ