ԱՄՆ Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգողը կայցելի Հայաստան և Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

մմ

ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նևյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշվում է, որ երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կորոշի հետագա համագործակցության ոլորտները։

Հայաստանում Նևյուն կհանդիպի պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին։

Վրաստանում նա հանդիպումներ կունենա պետական ​​պաշտոնյաների, հակակոռուպցիոն ինստիտուտների, հետաքննչական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

--00—ԼՀ