Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

կ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

է
է

--00—ԼՀ