ԱՄՆ պետդեպի խորհրդականը կմեկնի Իսրայել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ամն.

 ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն  կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել  է  ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Պետական դեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն նոյեմբերի 1-ին կմեկնի Իսրայել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին:

 --00—ԼՀ