ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Մարտ ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 220 դիմումներից 159 դիմումը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են առողջապահությանը(11), գյուղատնտեսությանը(1), քաղաքաշինությանը(26), կրթությանը, մշակույթին և սպորտին(4), ՏԻՄ(9), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(6), իրավական (1), աշխատանքի տեղավորման միջնորդությանը(1), մարզպետի մոտ ընդունելությանը(2)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Ֆինանսական օգնության տրամադրման աշխատանքային խմբի առաջիկա նիստում կքննարկվեն դրամական աջակցության տրամադրմանը վերաբերվող դիմումները։
--00--ՍԳ