ՌԴ-ն անհեռատես է որակել Լատվիայի ու Լիտվայի որոշումը՝ իջեցնել Մոսկվայի հետ հարաբերության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News

գրուշկո

Լատվիայի և Լիտվայի որոշումը՝ իջեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, անհեռատես է և նեղացնում է քաղաքական երկխոսության հնարավորությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ 

«Նրանք իրենք են իջեցնում դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, սա իրենց որոշումն է, որը շատ անհեռատես է, քանի որ լրջորեն նեղացնում է քաղաքական երկխոսության հնարավորությունը», - ասել է Գրուշկոն։

--00—ԼՄ