Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ստատուս-քվոն առաջիկայում չի փոխվի․ Ասկերանի նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

,

Արցախի Ասկերան վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Կյանքում պատահական ոչինչ չի լինում» արտահայտությունն արդիական է նաև այս, առաջին հայացքից անելանելի իավիճակում։

Ունեմ ներքին համոզմունք՝ ամեն ինչ լավ կլինի։

Անձնական վերլուծություններից եզրակացնում եմ։

Կլինեմ հակիրճ։

Կարծում եմ, մոտ ապագայում Արցախում ականատեսը կլինենք արմատական փոփոխությունների։

Ռուս խաղաղապահների դերն ու պատասխանատվությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավորի, նշանակալից կընդգծվի։

Արցախի սուբյեկտայնությունն էականորեն կբարձրանա։

Տարածաշրջանում կվերածվենք ինքնուրույն խաղացողի-Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար։

Մեր հետ հաշվի կնստեն խոշոր խաղացողները։

Ուզեն, թե չուզեն։

Ստատուս-քվո կարգավիճակն առաջիկայում կմնա անփոփոխ։

Այսպես թե այնպես՝

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Հ.Գ. Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում քրիստոնյաների նշանակալից տոներից մեկի, Սուրբ Զատիկի նախօրեին»։

--00--ԱՀ