Ճիշտ եմ արել Սարիթաղում, որ չեմ թողել տեռորիստների հետ արյուն թափեն․ Լևոն Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

«Ես խաղաղ հավաք չեմ ցրել, զորքերի գործունեությունը դա չի, էսօր են դա անում։ Ոստիկանության զորքերը իրավունք չունեն խառնվելու խաղաղ ցույցերին, նրանց գործունեությունը այլ է»։ Այս մասին, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում նշեց նախկին Ներքին գործերի հրամանատար Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով 2016թ․ Սասնա Ծռերի կողմից ՊՊԾ-ի գրավման դեպքերին։

Երանոսյանը նշեց, որ ինքն անձամբ է հրաման տվել Սարիթաղում և ճիշտ է արել, որովհետև արյունահեղություն կլիներ։

«Քաղաքացիները Սարիթաղից գնում էին ՊՊԾ գունդ՝ զինվելու։ Սա է, որ ես թույլ չեմ տվել»,- հավելեց նախկին փոխոստիկանապետը։

Մանրամասները՝ տեսանյութում․