Մի քանի կարմիր բերետավոր ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրաման․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

կարմիր բերետավոր

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները:

Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին:

Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը»:

--00—ԼՄ