Մայիսի 16-ից հնարավոր կլինի Հայաստանից մեքենայով մեկնել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

4e88cc64f55545e9ce7ff6ba8e6b72b2.thumb_.jpeg

Մայիսի 16-ից կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները կհանվեն, և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

--00--ՀԶ