Բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ռոբերտ Հայրապետյան

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։ 

Ռոբերտ Հայրապետյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այցելել են ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված քաղաքացիներին։

«Բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ», - նշել է իրավապաշտպանը և հավելել, որ շտապօնության մեքենա է ժամանել ոստիկանության բաժին։

Իրավապաշտպանն ու ընդդիմադիր պատգամավորը հանցագործության մասին հաղորդում կներակայացնեն։