ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Այսօրվա գործընթացներին հետևելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության վերաբերյալ ճշմարտության հետ կապված բացահայտումն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետ պատգամավորների՝ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրներին խոստացած բացահայտմանը։
«Այն, ինչ պիտի ասեմ, ես երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կոտր ասել եմ։ Ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի և հենվեր և հենվել է 1991 թ․ սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի անկախության հռչակման և 1991 թ․ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով ԼՂ ժողովուրդը ԼՂԻՄ-ը հռչակել է անկախ։ Հայկական նարատիվը միշտ եղել այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից։ Հիմա գնանք 2007 թ․, երբ ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ