Հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների՝ սյունեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

Հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների՝ սյունեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը։

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի օրը, ձերբակալվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Պավել Մանուկյանը։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին: Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը:

Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի:

Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:

Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:

--00—ԼՄ

Տեսանյութեր