ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News
Հունիսի 25-ին, ժամը 12:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա սարում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․) կողաշրջվել և հայտնվել է ձորակում (մոտ 120 մ)։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։
--00—ՀԶ