ՀՀ ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

աին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնող խմբին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խմբի այցի նպատակն է եղել աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը: 

--00—ԻԴ

Տեսանյութեր