Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ․ պատճառն Իդլիբում թուրքական դիտակետի գնդակոծումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

նկար

Անկարայում  Ռուսաստանի  ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում  թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ  «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»‎: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի ռեժիմի հարձակումները կպատժվեն  ամենակոշտ կերպով»:

--00—ԼՄ