Երևանի ավագանիում իշխող ուժը կդառնա՞ ընդդիմություն․ «Փաստ»

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News        

վգֆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու սպասվող ընտրությունները կարող են հետաքրքիր զագացումներ ունենալ և դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հիմնական ուժերը գոնե այս պահի դրությամբ նպատակ ունեն ոչ թե միավորվել ու առաջադրել մեկ ցուցակ ու մեկ թեկնածու, այլ հանդես գալ մի քանի քաղաքական միավորներով: Նպատակը հստակ է. նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երևանյան ընտրություններում որևէ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնություն ստանալ չի հաջողվի:

Ըստ այդմ, ապակենտրոն մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ունենալ այնպիսի ներկայացվածություն, որ ընտրություններից հետո կարելի լինի կազմել կոալիցիա՝ այդպիսով Երևանի ավագանիում ՔՊ-ին դարձնելով ընդդիմություն: Մյուս կողմից՝ մեր աղբյուրը փոխանցում է, որ այս դեպքում խնդիրը ոչ այնքան բուն ավագանու ընտրություններում հաղթելն է, որքան հիմքեր ստեղծելը ապագա ամբողջական իշխանափոխության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ