Խնդիրը շատ հստակ է՝ «կա՛մ մենք, կա՛մ դուք», և այն, ցավոք, ձևակերպել է թշնամին․ Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

vardan-voskanyan-779x445.jpg

Կարող է և զարմանալի թվալ, սակայն այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեց այն, ինչի մասին նվաստիս պես մտածողները խոսում են տարիներ շարունակ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Փաստորեն նույնիսկ բանակցությունների ժամանակ թշնամին պահանջում է զիջումներ Հայաստանի հարավարևելյան սահմանային Նռնաձոր գյուղից մինչև մայրաքաղաք Երևան։

Այսինքն, ըստ էության, դրված է Հայաստանի լինելիության հարցը, ուստի «սա էլ զիջենք, կվերջանա» արատավոր և վտանգավոր մտայնությունը կարելի է այժմ արդեն նույնիսկ պաշտոնապես թաղված համարել։

Ըստ այդմ, խնդիրը շատ հստակ է՝ «կա՛մ մենք, կա՛մ դուք», և այն, ցավոք, ձևակերպել է թշնամին, քանի որ մենք երբեք համարձակություն չենք ունեցել դա բանաձևելու նույնիսկ այն ժամանակ, երբ ծնկի բերած ենք եղել նույն այդ թշնամուն։

Եվ արդ, որպես ազգ և պետություն հասկանում ենք խաղի այս դաժան կանոնները, սթափվում և սկսում համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու, կարող ենք հաջողել, չենք հասկանում և շարունակում ենք ապրել թմբիրում, ցավոք, համալրում ենք Առաջավոր Ասիայի վերացող հինավուրց քաղաքակրթությունների ամոթալի ցուցակը»։

--00—ԶՀ