ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամի գնդացրի կրակոցից գյուղատնտես է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի), ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) օրեր շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչը՝ 55-ամյա Ստեփան Ս.-ի վիրավորվելու պատճառը։

Ըստ դպրոցի՝ այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս.-ն, գրում է shamshyan.com-ը:

Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը պատճառվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, Սյունիքի մարզի ոստիկանները պարզեցին, որ այդ օրը՝ ժամը 17։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։ 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սասուն Ս.-ն՝ իրեն ամրակցված «ՐՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրից։

Ըստ աղբյուրը՝ Սասուն Ս.-ն հայտնաբերվել ու բերվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանություն։ Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։ 

Աղբյուրը հայտնում է՝ Սասուն Ս.-ն Երկրապահ Կամավորականների Միության Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։  

--00—ԼՄ