ԱԻ նախարարի առաջին տեղակալն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, “Լոռէ” փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։

ԱԻ նախարարի տեղակալը կարևորել է համայնքապետարանի պատրաստակամությունը՝ նպաստելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական գործընթացներին։

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին կարևորել է Ստեփանավան քաղաքում ինչպես Ակադեմիայի, այնպես էլ փրկարար ծառայության առկայությունը և վստահեցրել, որ համայնքապետարանն իր հնարավորության սահմաններում մշտապես կաջակցի կրթական հաստատության կարևոր առաքելության իրականացման գործում։

Համայնքի ղեկավարն Ակադեմիայի մասնաճյուղի կայացման գործում կարևորել է նաև նշանավոր փրկարար Արմեն Առաքելյանի մեծ ներդրումը։

--00--ԱՀ