Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

tatevik-sarukhanyan-e1666200423666

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 2-ին հրաման է ստորագրել, որով Տաթևիկ Սարուխանյանն ազատվել է Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։

Վարդապետյանի մեկ այլ հրամանով Սարուխանյանը նշանակվել է դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Սարուխանյանը խորհրդականի պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 17-ին։

--00—ՅՄ