21:50-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ, դժվարանցանելի և մերկասառույցով ճանապարհներ կան. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։  

Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00—ԼՄ