Գյումրիում և Աշոցքում մառախուղ է, Գեղարքունիքի և Սյունիքի ճանապարհներին՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

մառախուղ բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 8:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում մառախուղ է։

Փետրվարի 2-ին և 3-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։

 --00—ԼՄ