Անի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել ՔՊ թեկնածուն. Շիրակի մարզպետը որոշում է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունավետ պաշտոնավարում եւ բարի ծառայություն եմ մաղթում»,-գրել է մարզպետը։

--00—ԼՄ