Արցախից ՀՀ տեղահանվածների թվի փոփոխություն չի եղել․ այն 100 632 է․ հաշվառվել է շուրջ 99 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ժամը 12։00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել․ այն 100 632 է։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հաշվառվածների թիվը այս պահի դրությամբ շարունակում է մնալ շուրջ 99 տոկոս, որը բավականին բարձր ցուցանիշ է․ «Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքգրվում են տվյալները և փորձում են համադրել, որպեսզի բացառվեն կրկնօրինակ ցուցանիշները»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ