Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ. Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

17_7328.thumb_

Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երևկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Սակայն այդ ամենն ունենալով հանդերձ, նա դժվարությամբ ստեղծածը հաճախ է կորցրել բավականին հեշտությամբ...  Եվ գիտե՞ք ինչու... Որովհետև այդ ժողովուրդն ավելի շատ հավատացել է հեքիաթի, քան իրականության։

Հ.գ.-Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են»։

--00—ՅՄ