Ուղղությունը՝ Հայաստան․ ֆրանսիացի պատգամավորը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

MyCollages

Ուղղությունը՝ Հայաստան: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Փեթելը:

Նա նաև իր գործընկերների, Արարատ լեռան և հայկական եռագույնի լուսանկարներ է հրապարակել։

«Ուղևորություն Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ու իմ գործընկեր Անն Ժենետեի հետ՝ աջակցելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը մեկ ամսով փակելու մտահոգիչ համատեքստում»,- գրել է Փեթելը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն տեղեկացրել էր, որ իր գլխավորությամբ պատգամավորական պատվիրակություն է պատրաստվում այցելել Հայաստան։

--00—ՅՄ