Ֆրանսիացի պատգամավորը հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձև է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Վալ դ՝ Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին միջնորդություն է ներկայացրել խորհրդարանին՝  հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձև ընդունելու վերաբերյալ: 

«Արցախաադրբեջանական հակամարտության սրումից ի վեր բազմաթիվ հայ զինվորներ դեռ պահվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձմանը: Այս գործելաոճն ամբողջապես հակասում է միջազգային իրավունքին ու կոնվենցիաներին: Ֆրանսիան պետք է պահանջի ազատ արձակել գերիներին. իմ առաջարկած բանաձևի էությունը հենց դա է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, որ համաձայնել են այն ստորագրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

--00--ԱԹ