Երասխի դիրքում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ե

Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ