4 դատավոր Շիրակի մարզից տեղափոխվել է Երևան, ևս 1-ը նշանակվել է Սյունիքի մարզում․ նոր հրամանագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: 

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը եւ Արամայիս Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ:

Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

--00—ԼՄ