Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, ավելի քան 5,3 հազարը վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` ուղիղ եթերում ելույթ ունենալով թուրքական հեռուստատեսությամբ։

«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 բալ։ Սա Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենախոշոր տարերային աղետն է։ Զոհերի թիվը կազմել է 912, վիրավորվել՝ 5385 քաղաքացի, ավերվել է 2818 շինություն»,- ասել է նախագահը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ 7,7 և 6,4 բալ ուժգնությամբ 2 ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայում, զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, 390 է։ 

--00—ԼՄ