Սոցիալական պաշտպանության ոլորտում Չեխիայի փորձը կարող է մեզ համար բավականին արժեքավոր լինել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2023-02-24_16-15-26

Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև 2015 թ․ կնքված հուշագրի կետերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև սոցիալական բնակարաշինության վերաբերյալ։

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ներկայացրել եմ ոլորտային ռազմավարությունների նպատակներն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում մասնավորապես ընդգծել եմ ՀՀ ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում Չեխիայի Չարլզի համալսարանի պրոֆեսորների և փորձագետների ներգրավման կարևորությունը։

Նշել եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում Չեխիայի լավագույն փորձը կարող է մեզ համար բավականին հետաքրքիր և արժեքավոր լինել։ Մենք պատրաստ ենք նաև գործնական փուլ տեղափոխել դեռևս 2015 թ․ ստորագրված համագործակցության հուշագրի կետերի իրականացումն ու դրանից բխող ծրագրերի իրագործումը»։

--00—ՅՄ