Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի ԲԿ-ում դեռևս բուժվում են 4 տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

56532325_0_292_1406_1083_1920x0_80_0_0_0f4fbf75d28e4b80f259d1a2865219dc

Մարտի 10-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վթարի հետեւանքով Կապանի բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ 4 քաղաքացի։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

Կապանի ԲԿ-ում շարունակում են բուժում ստանալ 3 ուսուցիչ, 1 աշակերտ։ Երեկվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող ուսուցիչն արդեն տեղափոխվել է Երեւանի ԲԿ-ներից մեկը։ Աշակերտների շրջանում ծանր վիճակով բուժառուներ չկան։

Վթարի օրը Կապանի ԲԿ էր տեղափոխվել 24 ուղեւոր։ Վթարի հետեւանքով մահացել էր 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը։ Ուղեւորներից մեկն էլ վթարի հաջորդ օրն էր տեղափոխվել Երեւանի ԲԿ-ներից մեկը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ