Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ կան ծանր և բավարար առողջական վիճակով քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

vv

Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների մեջ կան թե՛ ծանր, թե՛ այլ աստիճանի վնասվածքներ ունեցող քաղաքացիներ։ Այս մասին  24News-ին ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ով բժշկական կենտրոնում էր, տեսակցել է նաեւ երեխաներին։

Կրթության վարչության պետը նշեց նաև, որ բոլոր 25 ուղեւորները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Գանդալյանը նշեց, որ երկար չի կարող խոսել, քանի որ վթարված ավտոբուսում եղած աշակերտների մոտ է։

Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ վթարի հետեւանքով մահացել է 1970 թ.-ին ծնված Թամարա Դավթյանը։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ