Նյու Յորքի Թայմս Սքվերում կանցկացվի ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1107893

Նյու Յորքի Թայմս Սքվերում ապրիլի 23-ին, ժամը 13:30-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,  ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառման  գլխավոր բանախոսները կլինեն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության կառուցման և իրավունքների վերաբերյալ ծրագրի տնօրեն, Արցախում տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ նախագծի հիմնադիր Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, ինչպես նաև  ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Միջոցառումը կազմակերպվում է արդեն 39 տարի՝ «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության կողմից: Ի դեպ, կազմակերպությունը նաև մարդասիրական մրցանակ կհանձնի բանախոս Դեյվիդ Լ. Ֆիլիպսին:

Միջոցառմանը ելույթ կունենան տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև «Հույսեր» համույթը՝ Սրբոց Նահատակաց հայկական ամենօրյա վարժարանի և Բրուքլինի հայկական դպրոցի սաների հետ միասին:

Թայմս Սքվերում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության հետ միասին «Վարդանանց ասպետներ ու դուստրեր»-ը կհովանավորի ուսանողական շարադրությունների ամենամյա մրցույթը, որը հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ձայնն ու մտահոգությունները ցեղասպանության մասին իրազեկման և մարդու իրավունքների վերաբերյալ: Հաղթողների անունները կհայտարարվեն Հիշատակի երեկոյին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ