ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք են տվել, խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.

1․ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 5,933,959 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 8,169,900 ՀՀ դրամ:

Ցանկը ➡️ https://bit.ly/3GScc1g

2․ Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 3,490,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ:

Ցանկը ➡️ https://bit.ly/3UK45cx

3․ Արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 170,550,000 ՀՀ դրամ։

--00—ԼՄ