Լավ է, որ ՔՊ-ն կարդում է ՀՅԴ դասականներին, ցավոք, մենք չենք կարող, ՔՊ-ի միակ դասականը Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ՔՊ-ի կողմից ՀՅԴ-ին ուղղված քննադատություններում մի լավ բան կա, որ կարդում են դաշնակցական դասականներին։ Ցավոք, մենք չենք կարող նույնը անել, ՔՊ-ական միակ դասականը Փաշինյանն է, ում հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքից եթե ցիտեմ, եթերից կզրկեն, ոչ կոռեկտ արտահայտությունների համար: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՔՊ-ն հասկանում է, որ Դաշնակցությունն աննահանջ ուժ է և վտանգ զգալով թիրախավորում են մեզ: Ընդդիմությունը պետք է ժողովրդին կարողանա մոբիլիզացնել, որ իշխանափոխություն լինի, քանի որ գնալով ավելի մեծ զիջումների մասին է հիմա խոսվում:
Ասում են՝ Արցախի խաղը ավարտված է, վաղն էլ կասեն՝ Հայաստանի խաղն է ավարտվել:
Պետք է բավականաչափ ռեսուրս մեկտեղենք, ժողովրդի զգալի մասը թմբիրի մեջ է, մի մասը չգիտի ինչ է կատարվել, ընդդիմությունն էլ խնդիր ունի, որ չի կարողանում բացատրել մարդկանց»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ