Այս պայքարը պատմության մեջ կմնա դրամատիկներից մեկը. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

aronia-750x375

Ամերիկան ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսվել է շախմատի աշխարհի առաջնության ռուս Յան Նեպոմնյաչչի և չինացի Դինգ Լիժեն խաղի վերջին պարտիաներից ունեցած սպասելիքներով, հայտնում է Armsport.am-ը։

«Այս պայքարը պատմության մեջ կմնա որպես ամենահետաքրքիր և դրամատիկներից մեկը: Բայց ինձ թվում է, որ ամբողջ դրաման դեռ առջեւում է։ Երբ խոսքը վերաբերում է վճռական պահին, և լարվածությունը մեծանում է, դուք կարող եք կորցնել բացարձակապես ցանկացած դիրք: Սխալները սկսվում են: Ոչինչ չի կարելի բացառել։ Հուսով եմ, որ վերջում Յանը կհաղթի, բայց ես էլ ավելի մեծ դրամա եմ ակնկալում»,- Արոնյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ