Շախմատի աշխարհի առաջնության 9-րդ խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

շախմատ

Գրեթե վեց ժամ խաղալուց հետո շախմատի աշխարհի առաջնության 9-րդ խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Նեպոմնյաշչին պահպանում է առաջատարությունը 5:4 հաշվով: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։

Ի տարբերություն նախորդ խաղերի, այսօր Դին Լիրենը ժամանակի որոշակի առավելություն ուներ:

Այսօրվա խաղից հետո երկուսն էլ լրացուցիչ օր ունեն հանգստանալու, թարմանալու և պատրաստվելու համար:

10-րդ խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին, Հայաստանի ժամանակով ժամը 13:00-ին:

Առաջնությունը մոտենում է ավարտին։

--00—ՍՊ